Մայքլ Ջեքսոնի հոլոգրաֆիկ շոուն այս տարի նրա կազմակերպիչներին բերել է 150 մլն դոլարի եկամուտ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով 2014 թվականի գործակալության կողմից մահացած ստղերի վերաբերյալ անցկացված հետազոտությանը:
Որոշ մահացած աստղեր երբեմն ավելի շատ են վաստակում, քան ողջերը: Բացի այդ, սոցցանցերում նրանց էջերն ավելի շատ «լայքեր» ուեն, քան ողջերի էջերը: Օրինակ Facebook-ում Էլվիս Փրեսլիի էջը այս տարի հավանել է 12,4 մլն օգտատեր, Twitter-ում նրա էջի հետևորդների թիվը կազմում է 187 հազար օգտատեր: