Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դեմ մանկապղծության մեղադրանք առաջադրելուց միայն 13 տարի անց ամերիկյան ոստիկանությունը հրապարակել է հետաքննության արդյունքները՝ հայտնում է LifeNews-ը:
Ոստիկանությունը Ջեքսոնի Neverland առանձնատանը հայտնաբերել է անչափահաս տղա երեխաների մերկ լուսանկարների յոթ հավաքածու: Լեգենդար երգչի տունը խուզարկվել էր դեռ 2003-ին, երբ նրա դեմ մանկապղծության համար մեղադրանք էր առաջադրվել:
Ոստիկանությունը հայտնել է, որ մի շարք լուսանկարներում կան սադոմազոխիզմի տեսարաններ: Այդ բոլոր նյութերը ներկայացվել են դատարան, սակայն երկար դատավարությունից հետո Ջեքսոնն արդարացվել էր:
Բացի համակարգչում գտնված բազմաթիվ տեսաերիզներն ու լուսանկարները, որոնցում կան երեխաների, տղամարդկանց, կանանց և տրանսսեքսուալների պոռնոգրաֆիկ տեսարաններ, հայտնաբերվել են նաև գրառումներ, օրագրեր և ձայներիզներ, որոնք ամբողջությամբ հաստատում են Ջեքսոնի դեմ պեդոֆիլիայի և մանկապղծության մեղադրանքը:
«Իսկապես, Մայքլ Ջեքսոնն ունեցել է արատավոր սեռական ախորժակ: Նրա տանը ոստիկանության հայտնաբերած ամեն ինչը վկայում է նրա սադիստական հակումների մասին, որոնց վերաբերյալ ոչ ոք ոչինչ չգիտեր»,- ասել է ամերիկյան ոստիկանության աղբյուրը: