տուն Լուրեր Մայքլ Ջեքսոնի դուստրը պաշտպանում է հորը

Մայքլ Ջեքսոնի դուստրը պաշտպանում է հորը

102
0

1462863606_1

Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, պաշտպանել է հորը` որպես զրպարտանք որակելով համաշխարհային մամուլում տարածված տեղեկությունները փոփ աստղի մանկապիղծ լինելու մասին:

ԶԼՄ-ներին հասանելի են դարձել ոստիկանության որոշ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Մայքլ Ջեքսոնը, ով ժամանակին մեղադրվել է մանկապղծության մեջ, իր տանը մանկական պոռնոգրաֆիա պարունակող լուսանկարներ և տեսաերիզներ է ունեցել:

Այդ ամենը ոստիկանությունը հայտնաբերել էր 2003 թ.՝ երգչի տանը կատարված խուզարկության ժամանակ, երբ Ջեքսոնի դեմ դատական հայց էր հարուցվել մանկապղծության մեղադրանքով:

«Ցավոք, բացասականը միշտ ավելի գրավիչ է: Կոչ եմ անում արհամարհել այդ աղբը և այն բոլոր մակաբույծներին, ովքեր կարիերա են ստեղծում հորս զրպարտելու միջոցով»,- գրել է Ջեքսոնի դուստրը Twitter-ի իր էջում: