տուն Լուրեր Մայիսն անակնկալներ չի մատուցի

Մայիսն անակնկալներ չի մատուցի

72
0

Gagik S.

«Սպասվող տեղումները պայմանավորված են Միջերկրական ծովից Հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնով: Այսօր ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները հանրապետության տարածքում հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը կշարունակվեն մինչեւ մայիսի 1-ը»,-այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից:

Գագիկ Սուրենյանը հավելեց նաև, որ զգալի նվազած օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կմնա մինչեւ մայիսի 2-ը (Երևանում այն չի գերազանցի +20…+22-ը).«Պետք է նշեմ նաեւ, որ սպասվող անձրեւները բավականին անհարժեշտ են բոլոր առումներով, քանի որ ապրիլ ամսին տեղումների քանակը եղել է նորմայից պակաս եւ կա խոնավության պաշարների որոշակի դեֆիցիտ: Մայիս ամսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Մայիսը հանրապետությունում ամենատեղումնառատ ամիսն է եւ եթե մեր կանխատեսումը արդարանա՝ կունենանք զգալի տեղումներ»: