տուն Լուրեր Մայիսի 29-ին սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մայիսի 29-ին սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

89
0

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մայիսի 29-ին նրանք կհանդիպեն Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա Ղազախստանում»,- ասել է նա։