տուն Լուրեր Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգ

Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգ

418
0

middle_276f5df40320b389b491d26762fe9d7d

 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ս. թ. մայիսի 28-ին, ժամը 19:30-ին կկայանա Հանրապետության օրվան նվիրված «Սարդարապատ. Հաղթանակի ղողանջներ» խորագրով տոնական համերգը:

Ծրագրում ընդգրկված են ազգային-հայրենասիրական երգեր ու պարեր, հերոսապատման դրվագները ներկայացնող խորեոգրաֆիկ պատկերներ:

Համերգին կմասնակցեն հանրապետության լավագույն պարային համույթներ և անհատ կատարողներ /«Սարդարապատ», «Բերդ» պարային, «Ակունք» ազգագրական համույթները, «Զորական» երգչախումբը և երգիչներ/:

Տոնական համերգի ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:

 

Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով: