տուն Քաղաքական Միջազգային Մավրիտանիայի բնակչին հավատուրացության համար մահապատժի են դատապարտել

Մավրիտանիայի բնակչին հավատուրացության համար մահապատժի են դատապարտել

90
0

saudi-mauritania-meet-650_416

Մավրիտանիայի բնակիչը մահապատժի է դատապարտվել հավատուրացության համար: Սա 1960թ.-ին երկրի անկախությունից հետո առաջին նման որոշումն է: Այս մասին հայտնում է BBC-ին:

Շեյխ Մոհամեդը ոչ մեծ ակնարկ է գրել, որը տեղադրվել է մավրիտանական մի քանի կայքերում և երկրի իշխանությունների կողմից որակվել է իբրև մարգարեի հասցեին ուղղված վիրավորանք:

Տողերի հեղինակն իրեն մեղավոր չի ճանաչել և, ինչպես նշվում է, մահվան դատավճռի հրապարակման պահին ուշագնաց է եղել:

Մավրիտանիայում գործում են շարիաթի օրենքները, սակայն դաժան պատիժներ գրեթե չեն նշանակվում: Մահապատիժները 1987թ.-ից հետո ուղղակի չեն իրականացվում: