տուն Լուրեր Մատից ծծած ինֆորմացիա. ՕՐՕ դաշինքի անդամը՝ Բաբայանի՝ «Սասնա ծռեր- 2» կազմակերպելու մասին

Մատից ծծած ինֆորմացիա. ՕՐՕ դաշինքի անդամը՝ Բաբայանի՝ «Սասնա ծռեր- 2» կազմակերպելու մասին

136
0

Samvel-Babayan

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են: Սամվել Բաբայանը համարվում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրը: Ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառներով են ձերբակալել Բաբայանին` Araratnews.am-ը փորձեց պարզել ՕՐՕ դաշինքի անդամներից:

Մեզ հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ ինքը եւս մամուլից է իմացել Սամվել Բաբայանի ձերբակալության մասին, եւ հիմա փորձում են պաշտոնական խողովակներով ճշտել: «Փորձում ենք հասկանալ, ինֆորմացիա չունենք»,- ասաց նա, հերքելով տեղեկությունները, որ  Սամվել Բաբայանը ՕՐՕ դաշինքի ստվերային ղեկավարն է:

Ստեփան Մարգարյանը նշեց, որ Սամվել Բաբայանն իրենց համակիրն է եւ կիսում է այն տեսակետները, որ ունեն ՕՐՕ դաշինքի անդամները: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե  Սամվել Բաբայանը ծրագրում էր «Սասնա ծռեր-2» կազմակերպել, Ս. Մարգարյանն արձագանքեց. «Մատից ծծած ինֆորմացիաներին չարժի ուշադրություն դարձնել, ուղղորդված են»,- ասաց նա:

Ի դեպ, մոտ 2 ժամ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ  2017 թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի  Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝  9M39 հրթիռով։