տուն Քաղաքական Միջազգային MasterCard-ը հայտնել է ռուսական որոշ բանկերի հետ աշխատանքը դադարեցնելու մասին

MasterCard-ը հայտնել է ռուսական որոշ բանկերի հետ աշխատանքը դադարեցնելու մասին

91
0

mastercard

MasterCard վճարային համակարգը դադարեցնում է ռուսական մի շարք բանկերի քարտերի սպասարկումը: Այս մասին ասվում է վճարային համակարգի կողմից տարածված հայտարարության մեջ: Այդ բանկերի ցանկում են «Ռոսիա» բանկը, Սոբինբանկը, ՍՄՊ բանկը, Ինվեստկապիտալ բանկը:

Վերջին երկու բանկերի քարտերի սպասարկումն, ըստ ընկերության, դադարեցվում է ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման պատճառով: «Բանկերը կկարողանան սպասարկել իրենց հաճախորդներին մասաճյուղերի և իրենց բանկոմատների միջոցով», — ասվում է հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել 7 բարձրաստիճան պաշտոնյաների և 17 ընկերությունների դեմ: