տուն Լուրեր Մասնագետները նավթի գների անկում են կանխատեսում

Մասնագետները նավթի գների անկում են կանխատեսում

88
0

777910101 Commerzbank, BNP Paribas և UBS Group գլոբալ ֆինանսական ընկերությունների ներկայացուցիչների համոզմամբ` նավթի շուկայում գների տատանումները հիշեցնում են անցած տարվա իրավիճակը, երբ մեկ բարել նավթի գինը հասավ 68 ԱՄՆ դոլարի, սակայն հետո կրկին սկսեց գահավիժել: Մասնագետների կարծիքով` մոտ ապագայում նավթի գինը կիջնի և մեկ բարելի դիմաց կկազմի 30 ԱՄՆ դոլար, գրում է Bloomberg պարբերականը: Փորձագետների դիտարկմամբ` նավթի գների որոշ բարձրացումը պայմանվորված է Նիգերիայում, Իրաքում և Քուվեյթում անկայուն իրավիճակով, երբ նավթային ոլորտի աշխատողները գործադուլ սկսեցին: Սակայն գլխավոր գործոնը թերթաքարային նավթն է, ընդգծում են տնտեսագետները: «Նավթի գների բարձրացումը կարող է ինքնասպանություն լինել, քանի որ դա կոգևորի ԱՄՆ-ում թերթաքարային նավթ արդյունահանողներին»,- նշել է ֆրանսիական BNP Paribas բանկի ներկայացուցիչը`նկատելով, որ նավթի ցածր գների պահպանումը կճզմի ամերիկյան նավթարդյունահանողներին: Նշենք, որ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հայտնագործումը հեղափոխական հետևանքներ է ունեցել նավթի համաշխարհային շուկայի վրա: ԱՄՆ-ն սկսեց այլևս նավթ չներմուծել, հակառակը` դարձավ նավթարդյունահանող առաջատար երկիր: Ավանդական նավթարդյունահանող երկրները ստիպված են եղել չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները` դրանով իսկ իջեցնելով նավթի գները ու փորձելով թույլ չտալ ԱՄՆ-ին գրավել նավթաշուկան: