տուն Քաղաքական Միջազգային Մասնագետները հայտնաբերել են Միքելանջելոյի կողմից արված բրոնզե երկու քանդակ

Մասնագետները հայտնաբերել են Միքելանջելոյի կողմից արված բրոնզե երկու քանդակ

77
0

Michaelangelo Bronzes

Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ հայտնաբերել են բրոնզե երկու քանդակ, որոնք պատկանում են վերածննդի մեծագույն վարպետ Միքելանջելոյին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Խոսքը հովազների վրա նստած մեկ մետր բարձրությամբ տղամարդկանց քանդակների մասին է։ Նախկինում 16-րդ դարում արված աշխատանքները վերագրվում էին այլ հեղինակների։

Մասնագետները նման հայտնագործություն են արել այն բանից հետո, երբ հայտնաբերել են նման էսքիզներ, որոնք պատկանում են Միքելանջելոյի աշակերտին։