Մաշտոցի պողոտայից մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցիայի բերման ենթարկված 16 մասնակիցներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնեցին «Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանը:
Ըստ նրա՝ բերման ենթարկվածները երեք ժամ պահվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ է կազմվել:
Սյուզան Սիմոնյանի խոսքով՝ բերման ենթարկվածներից շատերը արձանագրության տակ չեն ստորագրել: