տուն Քաղաքական Միջազգային Մասաչուսեթսի լողափերից մեկում շնիկը մարդկային մնացորդներ է հայտնաբերել

Մասաչուսեթսի լողափերից մեկում շնիկը մարդկային մնացորդներ է հայտնաբերել

162
0

MAbonesfound

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի լողափերից մեկում լաբրադոր ցեղատեսակի շան ձագը փորելով մարդկային մնացորդներ է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Նյուբերի քաղաքի բնակիչ Բիլ Բարեթը իր շան հետ զբոսնում էր լողափին, երբ շունը փորելով մարդու ոտքի ոսկոր է գտել:

Քննիչներն ավելի ուշ ևս մի քանի ոսկոր են գտել՝ հաստատելով, որ մնացորդները մարդու են պատկանել:

Ներկայում տեղական իրավապահները հետաքննություն են անցկացնում՝ հիմնվելով անհետ կորած ցուցակների վրա՝ նպատակ ունենալով նույնականացնել մնացորդները: