տուն Լուրեր Բլոգ Մարզպետի տեղակալը՝ Վարդենիս համայնքի թեկնածու

Մարզպետի տեղակալը՝ Վարդենիս համայնքի թեկնածու

151
0

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վարդենիսցիներ, տեղեկացնում եմ, որ Վարդենիսի համայնքապետի՝ փետրվարի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել եմ որպես համայնքապետի թեկնածու։ Ունենալով Հայաստանի Հանրապետությանը ծառայած անցյալ՝ գիտակցում եմ, որ ժամանակն է շարունակելու իմ գործունեությունը արդեն որպես համայնքապետ։ Քաղաքիս ծառայելու այս հնարավորությունն ունենալը նույնիսկ մեծ պատիվ է ինձ համար։ Վարդենիսի յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունը և վստահությունը անչափ կարևոր են թե՛ մեր թիմի, թե՛ ինձ համար»: