տուն Լուրեր Մարզպետարանների աշխատողները պարզ չէ` ինչ խնդիր են լուծում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Մարզպետարանների աշխատողները պարզ չէ` ինչ խնդիր են լուծում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

67
0

karavarutyun

ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե որքանով են արդյունավետ աշխատում այն ընկերությունները, որոնք ուսումնասիրում են կառավարության աշխատանքի արդյունավետությունը:

«Այդ ուսումնասիրության արդյունքները թափանցի՞կ են, կարող ենք ծանոթանալ, ի՞նչ նպատակով է դա արված: Այսինքն` եթե այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կառավարությունն անարդյունավետ է գործում, ի՞նչ եք անում: Իսկ եթե գովում, ասում են` շատ լավ եք աշխատում, արդյոք դա օբյեկտի՞վ ուսումնասիրություն է»,- հետաքրքրվեց Էդմոն Մարուքյանը:

ՀՀ կառավարության ղեկավար-նախարարն ի պատասխան ասաց` «նմանատիպ հոռետեսական մոտեցմամբ կարեի լէ  մոտենալ ցանկացած հետազոտության»:

«Այդ հետազոտությունները հրապարակային են, կառավարության կայքում դրանք զետեղված են: Այդտեղ տարբեր հարցեն են, օրինակ` ինչպես է ժողովուրդը գնահատում այս  կամ այն նախարարության աշխատանքը, տարբեր ոլորտներում աշխատանքը, որ մարզերում, որ խնդիրներն են համարվում առաջնային: Շատ հաճախ կադրային որոշումներ ընդունելիս վարչապետը հաշվի է առնում նաեւ համապատասխանն ոլորտի աշխատանքները»,- արձագանքեց նախարարը` հորդորելով պատգամավորին ուսունասիրել արված հետազոտության արդյունքները:

Առավել մանրամասն` տեսանյութում: