տուն Լուրեր Մարտունու պաշտպանական ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ. Գրիգորյանը, ևս 2...

Մարտունու պաշտպանական ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ. Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են

215
0

banak-1

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան 

Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ

Մարտական գործողությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա

Մարտունու պաշտպանական ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վ. Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են