Պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Իր խոսքում նորընտիր պատգամավորը նշեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- ասաց Մարտուն Գրիգորյանը: