տուն Լուրեր Մարտին Սարգսյանը՝ կոմիտեի բյուջեի թերակատարման մասին. Panorama.am

Մարտին Սարգսյանը՝ կոմիտեի բյուջեի թերակատարման մասին. Panorama.am

111
0

30martin.thumb

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչպետն անդրադարձավ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  բյուջեի թերկատարմանը:

Ինչո՞ւ է թերակատրվել բյուջեն: Հարցի վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն ստացավ կոմիետի նախագահ Մարտին Սարգսյանից:

«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գումարներ հավաքագրող մարմին չի հանդիսանում, այլ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար օրենքով սահմանված չափերով պետական բյուջե գանձվում են վճարներ, որից սպասվելիք տարեկան եկամուտների չափով պլանավորվում են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարեկան ծախսերը»,-ասաց նա:

Մ. Սարգսյանի խոսքով, ընդհանուր սոցիալական իրավիճակից ելնելով 2015 թվականի ընթացքում անշարժ գույքի հետ կապված գործարքների քանակի նվազման պատճառով բնականաբար իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումից ու տեղեկատվության տրամադրումից սպասվելիք վճարների ընդհանուր գումարը նույնպես նվազել է (շուրջ 12 %­ով):

«Դրանից ելնելով կոմիտեն դիմեց,   և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից որոշակի գումար հատկացվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին՝ աշխատակիցների աշխատավարձերի և ծրագրային առաջնային խնդիրների լուծման համար»,-ավելացրեց Մ. Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում