տուն Լուրեր Մարտի մեկը բացահայտվա՞ծ

Մարտի մեկը բացահայտվա՞ծ

95
0

axvan

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մի շատ պատասխանատու հայտարարություն արեց.

«Դուք չարաչար սխալվում եք, որովհետև մարտի 1-ի գործով ասում եք՝ մինչ օրս ոչ մի բացահայտում չկա: Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլորն իրականացված են: Իհարկե, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից»:

2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից 6 տարի անց այլեւս որևէ մեկը չի ձերբակալվել սպանության մեղադրանքով, այն դեպքում, երբ նախաքննության մարմինը  կասկած չունի, որ առնվազն Չերյոմուխա-7 տեսակի փափմուշտներից գազային նռնակներ կրակվել են ՀՀ ՈԶ N զորամասի սպաների կողմից:

Ստացվում է, որ Երեւանի կենտրոնում 10 քաղաքացու գնդակահարումը իմաստ էլ չուներ բացահայտելու: Իսկ «բացահայտել» ասելով Աղվան Հովսեփյանն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել 100-ավոր ընդդիմադիր գործիչների ձերբակալումները, ահաբեկումներն ու ճնշումները:

Իրականում ի՞նչ կա բացահայտելու, երբ անգամ չծնված երեխան գիտի, թե ով, ում և ինչպես գնդակահարեց մարտի 1-ին:

Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան, նրանք բոլորը զոհվեցին Երեւանի կենտրոնում` 2008թ. մարտի 1-ին` իշխանությունների հրահանգով…