տուն Լուրեր Մարտի 8-յան անակնկալը նաև կին վարորդների համար

Մարտի 8-յան անակնկալը նաև կին վարորդների համար

190
0

mart-8-

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երևանի փողոցների հատման հատվածներում ու խաչմերուկներում, լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, բոլոր կին վարորդներին երիտասարդ կամավորները ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:

Անակնկալից շոյված կին վարորդներից շատերը նշել են, որ տեղյակ են քաղաքապետարանի ավանդական դարձած այս նախաձեռնությանը, իսկ այս դեպքում երկակի հաճելի է, քանի որ նախաձեռնության անմիջական մասնակիցն են դարձել: