տուն Լուրեր Մարտի 10-16-ը մայրաքաղաքում ծնվել է 390 երեխա

Մարտի 10-16-ը մայրաքաղաքում ծնվել է 390 երեխա

117
0

erexa

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 390 երեխա՝ 200 տղա, 190 աղջիկ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր — համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40905 քաղաքացի: