տուն Լուրեր Մարտի 1-ից պետությունը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը

Մարտի 1-ից պետությունը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը

96
0

gyughatntesutyunՀՀ կառավարությունը 2016 թվականի մարտի 1-ից կշարունակի սուբսիդա­վորել գյուղատնտեսական վարկերը` գարնան գյուղա­տնտեսական աշխատանքների նախա­պատ­րաստ­ման և պատշաճ իրականացման, մշակության,  բերքահավաքի աշխա­տանք­նե­րի կազ­մա­­կերպ­ման նպատակով:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարչության մարտի 3-ի նիստի օրակարգում:

2011-2014 թվա­կաններին սուբսի­դավորվել է գյուղացիական վարկերի 4, իսկ առավել անբա­­րենպաստ 225 համայնք­ների համար՝ 6 տոկոսը: Սկսած 2015 թվականից հանրա­պետության բոլոր համայնքների համար սուբսիդավորվել է տրամադրված վարկերի 6 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, 2015-ին 1-ին և 2-րդ փուլերով տրամադրվել են շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ, իսկ տրամադրված վարկերի քանակը կազմել է շուրջ 21.5 հազար: «Նշված վարկերն իրենց դրական ազդեցությունն են ունեցել գարնանացանի պատշաճ կազմա­կերպման, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների, ինչպես նաև բերքա­հավաքի աշխա­տանքների ժամանակին և կազմակերպված իրա­կանացման գործում: Գյուղատնտե­սությունում վերջին տարիներին գրանց­ված տնտեսական աճը պայմանավորված է նաև ոլորտին տրա­մադրված մատ­չելի վարկերով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: