տուն Լուրեր Մարտի 1-ից հետո հայ հասարակությունը կորցրել է դատական համակարգի նկատմամբ վստահությունը

Մարտի 1-ից հետո հայ հասարակությունը կորցրել է դատական համակարգի նկատմամբ վստահությունը

103
0

Jhangiryan2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո հայ հասարակությունը կորցրել է դատական համակարգի նկատմամբ վստահությունը: Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն մինչեւ հիմա խաղաղ ցուցարարների նկատմամբ կրակելու մասին եզրակացություն չի արել: Չի քննարկվել ցուցարարների դեմ Զինված ուժերը եւ ապօրինի խմբավորումները հանելու օրինականությունը: «Ով եւ ինչպես է նրանց զենք մատակարարել, նույպես ոչ ոք չի պարզել: Քաղաքացիները կորցրել են վստահությունը դատական համակարգի նկատմամբ եւ իրենց հույսը կապում են միայն ՄԻԵԴ-ի հետ: Պետությունը չի կարող չպատժել սպանության համար, ինչ դրդապատճառներ էլ որ դա ունենա եւ ով էլ որ դա ուղղորդի: Մեր երկիրը պետք է մաքրի իր վրայից այդ հետքը՝ արդարացիորեն պատժելով մեղավորներին»,- ընդգծել է Ջհանգիրյանը: