տուն Լուրեր Մարտի 1-ից հետո ես ու ընկերներս վարկաբեկվել ենք Հանրայինով. Ալեքսանդր Արզումանյան

Մարտի 1-ից հետո ես ու ընկերներս վարկաբեկվել ենք Հանրայինով. Ալեքսանդր Արզումանյան

142
0

1010

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն, օգտվելով ԱԺ քառօրյայի ընթացքում իրեն հասանելիք ելույթի իրավունքից, կարծիք հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության տարեկան հաշվետվության մասին:

«Գովազդներն, իհարկե, ընդունելի են, սակայն անընդունելի է, որ խաղի մեկնաբանը խաղի ընթացքում ասում է այս կազմակերպությունը խաղադրույքը փոխեց, այսքան դարձավ և այլն: ԱՄՆ-ի հետ ՖԻՖԱ-ն ժամանակին համաձայնության եկավ սահմանափակվել միայն լոգոյով: Իսկ քաղաքական թեմայով հավատում եմ Սամվել Ֆարմանյանին, որ Հանրայինով քաղաքական ազատություն կա: Երբ 2008-ի մարտի 1-ից հետո մեկուկես տարի ամեն օր ես ու ընկերներս վարկաբեկվել ենք, ապօրինի գաղտնալսումները ներկայացվել են Հանրայինով, և որևէ մեկս չենք կարողացել գալ ու խոսել: Առաջ նախընտրական շրջանում 10-15 ընդդիմադիրի կանչում էին, ու ասում, որ կատարել են բազմազանություն ապահովելու պահանջը: Կարող եք անտեսել այս կամ այն գործչին, բայց եթե մեկնումեկը խոսում է որևէ գործչի մասին բացասական առումով, դուք պետք է հրավիրեք այդ բացասական գնահատական ստացած գործչին: Ողջունում եմ ձեր սկսած գործը և կարծում եմ, որ հաշվի կառնեք կարծիքս»: