տուն Լուրեր Մարտի 1-ը բոլորս լավ ենք հիշում. «Չե՛ք անցկացնի»-ի անդամը դեմ է Քոչարյանի...

Մարտի 1-ը բոլորս լավ ենք հիշում. «Չե՛ք անցկացնի»-ի անդամը դեմ է Քոչարյանի հետ համագործակցությանը

109
0

marti-1

««Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև համագործակցություն կլինի՞, թե՞ ոչ՝ կքննարկվի, երբ Քոչարյանը հայտարարի քաղաքական գործընթացներին ներգրավվելու մասին»,- այս մասին Araratnews.am-ին ասաց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Հիշեցնենք՝ երեկ երկրորդ նախագահը հայտարարել է՝ դեմ է Սահմանադրական փոփոխություններին . այն համարում է արատավոր համակարգի վերարտադրման գործիք:

«Ես անձամբ դեմ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած տեսակի համագործակցության. իր կառավարման տարիները, ինչպես նաեւ Մարտի 1-ը բոլորս լավ ենք հիշում»,- ավելացրեց Արշակ Մուսախանյանը: