2016 թվականին Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո «Ռեալի» պաշտպան Մարսելոն նոր դաջվածք էր արել, որի մասին պատմել է անգամ «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը:
Բրազիլացի ֆուտբոլիստն ազդրի վրա պատկերել էր Չեմպիոնների լիգայի Գավաթն` այն երկրորդ անգամ նվաճելուց հետո: Իսկ ներքևում ավելացրել էր հաղթանակի տարեթվերը:
Մեկ տարի անց Մարսելոն և «Ռեալը» նորից դուրս եկան ՉԼ-ի եզրափակիչ և նորից հաղթեցին: Դաջվածքը թարմացվեց, որին հետևեցին Մարսելոյի միլիոնավոր հետևորդները.
«Պատմություն ենք կերտում»,- գրել էր Մարսելոն:
https://www.youtube.com/watch?v=iAiMuFrgHdk
Այսօր «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իսկ Մարսելոյի գեղեցիկ դաջվածքը, գուցե, շուտով թարմացվի: