Իտալական «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսն ամռանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը, Armsport.am-ի փոխանցմամբ` տեղեկացնում է Sport Mediaset-ը:
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական երեք ակումբներ՝ «Մարսելը», «Կանը» և «Ռենը»:
Պաշտպանը որոշում է կայացրել հեռանալ իտալական ակումբից, քանի որ գրեթե չի ստանում խաղային ժամանակ:
Մեքսեսը «Միլանում» հանդես է գալիս 2011 թվականից, իսկ նրա պայմանագիրն ավարտվում է ամռանը: