տուն Հասարակություն Մշակույթ Մառնեուլիում ընթանում է «One Caucasus» միջազգային երիտասարդական փառատոնը

Մառնեուլիում ընթանում է «One Caucasus» միջազգային երիտասարդական փառատոնը

116
0

one caucasusՎրաստանի Մառնեուլիի քաղաքապետարանի Ցերակվա գյուղում օգոստոսի 27-29-ին ընթանում է «One Caucasus» միջազգային փառատոնը,որի նպատակն է ստեղծել տարածք Կովկասի երիտասարդների հանդիպումների համար: Այս մասին հայտնում է փառատոնի էջը «Facebook”-ում:

Երեք օրվա ընթացքում գլխավոր բեմում ելույթ կունենան միջազգային նոր երաժշտական խմբեր: Ծրագրված են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեհաստանի, Սենեգալի երաժիշտների ելույթները: Հայաստանից նշված է “Բամբիռ” խումբը: Բացի դրանից փառատոնի շրջանակում կանցնեն տարբեր ինտերդիսցիպլինար միջոցառումներ:

Նախագիծը ֆինանսավորում է Մառնեուլիի քաղաքապետարանը՝ Լեհաստանի հանրապետության մշակույթի ու ազգային ժառանգության նախարարության հետ համատեղ: