տուն Լուրեր Մարմնավաճառներից ամեն երկրորդն ունի սեռավարակ. Հովհաննես Հովհաննիսյան

Մարմնավաճառներից ամեն երկրորդն ունի սեռավարակ. Հովհաննես Հովհաննիսյան

215
0

86563130_ph1024x1024

Սեռավարակների անգամ մի դեպքը Հայաստանում մեզ համար շատ է, քանի որ սրանք իրենցից ներկայացնում են վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտության ծառայության համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը: «Վերջին տարիների ընթացքում սեռավարակների քանակը Հայաստանում ավելանալու միտում ունի: Մի քանի սեռավարակներ, մանավանդ ֆլամիդիոզը, գրանցել է արագ զարգացում Հայաստանում: Եթե հետազոտություն անցկացնենք, ապա կնկատենք, որ ոչ թե ավելացել են սեռավարակները, այլ ավելացել են այն ծառայությունները, որտեղ հնարավոր է հայտնաբերել սեռավարակ: Արդյունքում ավելի շատ սեռավարակներ են գրանցվում»:

Սեռավարակների տարածվածության ռեալ պատկերը շատ դժվար է հայտնել, քանի որ սեռավարակների բուժմամբ զբաղվում են շատերը, կլինեն դեղագործներ, հասարակ մարդիկ, ովքեր ինֆորմացիա են հավաքել համացանցից, հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: «Մենք փոքրիկ հետազոտություններ իրականացնում ենք: Ունենք հետազոտություն կատարած սեռական ծառայությունների շրջանում, միգրանտների շրջանում: Տարբեր շրջաններում տարբեր են: Օրինակ սեռական ծառայություններ մատուցողների մոտ սեռավարակների տարածվածությունը հասնում էր մինչև 60 տոկոսի: Այսինքն այս ծառայություններ մատուցողներից ամեն երկրորդի մոտ կարելի էր հանդիպել այս կամ այն սեռավարակը: Միգրանտների մոտ փոքրիկ հետազոտություն կատարելուց հետո պարզվեց, որ տարածվածությունը շատ փոքր է: Բայց դա չի նշանակում, որ վտանգ չկա, մանավանդ, երբ նրանց հիմնական գործը Ռուսաստանում է, որտեղ միայն սիֆիլիսի տարածվածությունը մոտավորապես 3 հազար անգամ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանում հայտնաբերված սեռավարակներով հիվանդներն են»:

Երևանում արձանագրված հիվանդների քանակը ավելի շատ է, քան մարզերում՝ ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: «Սա կապված է նաև նրա հետ, որ հենց Երևանում են հիմնականում ստուգումներ անցնում,  այստեղ են հիմնականում բուժվում: Բայց բաշխվածությունը համարյա թե նույնն է: Շիրակում և Գեղարքունիքի մարզում աշխատանքային միգրացիան շատ է, և ըստ այդմ, այնտեղ ավելի շատ են գրանցված սեռավարակների թվով հիվանդները»: