Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ամփոփում է ավարտված մրցաշրջանը:
Որոշվել է նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստը: Քվեարկությանը մասնակցել են ղազախական ակումբների ղեկավարները, գլխավոր մարզիչները, ինչպես նաև թիմերի ավագները:
Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը:
Առաջին հորիզոնականում նշված ֆուտբոլիստը ստացել է 3 միավոր, 2 միավոր` երկրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը, 1 միավոր` երրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը:
Քվեարկության արդյունքում Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոսը:
Հավելենք, որ Մարկոսը դարձել էր նաև առաջնության լավագույն ռմբարկու` 18 գոլով:
1. Մարկոս — «Ակտոբե» 69 միավոր
2. Մարին Տոմասով — «Աստանա» 41 միավոր
3. Բաիրժան Իսլամհան — «Կայրաթ» 24 միավոր