Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ-Ռաեդը» մրցակցի հարկի տակ 2-6 հաշվով պարտվել է «Ալ-Իթիհադին», հաղորդում է Armfootball.com-ը:
Ընդ որում, հյուրերի երկու գոլերն էլ խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 45-րդ րոպեին Մարկոսը գոլի հեղինակ է դարձել շրջադարձ հարվածով, իսկ հանդիպման վերջին րոպեին էլ դիպուկ է իրացրել 11- մետրանոց հարվածը: