Սաուդյան Արաբիայի 1-ին լիգայի անցումային խաղում «Ալ Ռաեդը» «Ալ Բատենի» հետ խաղում մրցակցի հարկի տակ պարտություն է կրել 1:2 հաշվով:
Խաղին ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ու «Ալ Ռաեդի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ում գոլային փոխանցման շնորհիվ խաղի 50-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ֆրանսիայի առաջնությունում ելույթներով հայտնի Իսմաել Բանգուրան:
Մայիսի 26-ին կկայանա թիմերի միջև պատասխան հանդիպումը: