տուն Լուրեր Մարգվելաշվիլին դարձյալ հայր կդառնա

Մարգվելաշվիլին դարձյալ հայր կդառնա

110
0

232840287

Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան երեխայի է սպասում. հաղորդել է Imedi հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Մակա Չիչուան որդի ունեն՝ Թեմոն:

Զույգը պաշտոնականացրել է իր հարաբերությունները 2014-ի սեպտեմբերին, իսկ արդեն 2015-ի փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը:

Մարգվելաշվիլին առաջին ամուսնությունից ունի դուստր՝ Աննան: