տուն Լուրեր Մարգարյանի նախագիծը հետաձգվեց

Մարգարյանի նախագիծը հետաձգվեց

98
0

Hovhannes_Margaryan

ԱԺ Պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում էր փոփոխություն կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում, համաձայն, որի ցանկացած որոշում, որը կընդունվի հանձնաժողովի այս կամ այն նիստում, մասնակցեն հանձնաժողովի անդամներից կեսից  ավելին:

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ քվեարկությունները եւս պետք է նույն կերպ լինեն, որը հնարավորություն կտա ապահովել լեգիտիմություն:  Պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց՝ քանի որ պայմանավորված նոր Սահմանադրությամբ եւ Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում,  հետեւաբար ճիշտ կլինի հարցը քննարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելուց հետո, եւ առաջարկեց նախագծի քննարկումը մինչեւ մեկ տարով հետաձգել: Մարգարյանը համաձայնեց: