Սուպերմենների ժամանակաշրջանն անցել է: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին:
«Վերադարձել է, լավ է արել: Ես չեմ կարծում, որ այս ժամանակը սուպերմենների պետք ունի, սուպերմենների ժամանակաշրջանն անցել է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մեր հարցին, թե ինչու է ԼՂՀ փոխվարչապետը որոշել լքել պաշտոնն, ապա Մարգարյանն ասաց, թե տեղյակ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: