տուն Քաղաքական Միջազգային Մարդու կյանքի տևողությունը 25 տարում ավելացել է 6 տարով

Մարդու կյանքի տևողությունը 25 տարում ավելացել է 6 տարով

128
0

118393_or

Հետազոտությունը ցույց է տվել, որ 1990 թվականից հետո կյանքի միջին տևողությունը երկարել է 6 տարով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Lancet ամսագրին, ուր հրապարակվել են հետազոտության արդյունքները։

Հեղինակները հատուկ նշում են քաղցկեղից և այլ հիվանդություններից մահացությունների թվի նվազումը զարգացած երկրներում, ինչպես նաև մալարիայից, դիարեայից և թոքախտից մահացությունների թվի անկումը՝ զարգացող երկրներում։ Բացառություն են կազմում Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրները, ուր ՄԱԻՎ/ՁԻԱՀ-ի պատճառով կյանքի միջին տևողությունը նվազել է 5 տարով։