Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի վեցին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ ՀյուսիսայինԻռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանության միջեւ համագործակցությանօրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի շրջանակ, այդ թվում՝ երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքների պաշտպանությանն ու վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը՝ տիկին Ֆարնուորթը հավաստիացրել է, որ իր լիազորություններիշրջանակներում շարունակելու է աջակցել Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը, ինչպես նաեւ Օմբուդսմենի եւ ՄիացյալԹագավորության դեսպանության միջեւ գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդմանը:
Պաշտպան Արման Թաթոյանը, բարձր գնահատելով Միացյալ Թագավորության դեսպանության դերն ու իրականացրածաշխատանքները, հայտնել է դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւփոխգործակցելու իր պատրաստակամությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ