Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին գերության մեջ դեռևս անհայտ պայմաններում մահացած Կարեն Պետրոսյանի դին տեղափոխվել է Հանրապետական գիտագործական, դատաբժշկական կենտրոն՝ համապատասխան փորձաքննության: Նշենք, որ Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ բացահայտ անմարդկային վերաբերմունք էր ցուցաբերվել։
Միջազգային կառուցներից և որոշ դեսպանություններից հայտարարություններ տարածվել են այս առնչությամբ, սակայն միջազգային կառույցները խուսափում են հստակ և թիրախային դատապարտումից:
ԳԱԼԱ-ի այս նկատառմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց.
«Մենք լսել ենք որոշակի արձագանք։ Ես նկատի ունեմ ինստիտուցիոնալ և նաև հրապարակային ենք լսել։ Պետք է հիշենք մի շարք դեսպանությունների, որոնք անհանգստություն հայտնեցին և պահանջեցին գոնե, ցավալի դեպք է, բայց գոնե մարմնի վերադարձը հայրենիք։ Այսօր արդեն հուղարկավորությունն էր։ Այս գործում հսկայական աշխատանք է կատարել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որը որ միշտ բոլոր գերիների դեպքում նման աշխատանք է տանում։ Այնպես որ ասել, թե միջազգային կառույցները պասիվ էին կամ բավարար չէին աշխատում, ես դրա հետ համաձայն չեմ։ Մեր գործընկերները՝ ՄԱԿ-ի, Եվրոխորհրդի շրջանակներում աշխատեցին, վերջերս այստեղ էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, ով նաև հրապարակավ որոշակի արձագանքեց, մեր առանձին մասնավոր զրույցում էլ այդ թեմայով խոսել ենք»։
Մանրամասները՝ galatv.am-ում: