ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության ծրագրի ղեկավար Ժոզե Գրացիանու դա Սիլվան հայտարարել է, որ մարդկությունը մեծ քայլերով է առաջ գնում ծառերի ոչնչացման կանխման հարցում, գրում է Bloomberg գործակալությունը:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով` 1990-ականների սկզբից ծառերի ոչնչացման տեմպերը միջինը կրճատվել են 0,08%-ով.«Վերջին 25 տարիներին միջին տեմպերը կրճատվել են կիսով չափ», — ասել է դա Սիլվան:
Այդուհանդերձ, նրա խոսքով` Երկիր մոլորակի ընդհանուր ծածկույթում անտառները 1990-ականներին կազմում էին 31,6 տոկոս, ներկայում` 30,6 տոկոս: