տուն Լուրեր Մարդկանց հետ հանդիպում եք` որ ի՞նչ. Հրանտ Բագրատյանը վրդովված է

Մարդկանց հետ հանդիպում եք` որ ի՞նչ. Հրանտ Բագրատյանը վրդովված է

130
0

hrant

Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական քառօրյա աշխատանքները: Գլխավոր թեման կրկին մայր օրենքն է: Այսօր խորհրդարանում քվերակության է դրվելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց. առաջարկությունները, որոնք արել է, հաշվի չեն առնվել:

«Արել եմ 122 առաջարկություն, բայց ամփոփագրում իմ անունը չեմ տեսնում: Առիթ կլինի խոսել, թե քննարկման արդյունքում ինչն է փոխվել, բայց մարդկանց չի կարելի այսպես ձեռք առնել, մարդկանց հետ հանդիպում եք հենց այնպես, որ ի՞նչ: Այդ հանդիպումից էլ ես հասկացա, որ գործ ունենք պետության մասին միջակ պատկերացումների հետ: Գոնե վեր կացեք ասեք՝ չէ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ վարման կարգով ելույթում շարունակեց պնդել՝ Սահմանադրական փոփոխությունների անվան տակ՝ ժողովրդից գողանալու են իշխանությունը: