ՀՀ-ում կարուսելների անվտանգության մասին արդեն գրել էինք: araratnews.am-ի հետ զրույցում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հավաստիացրել էր, որ մեզ մոտ ատրակցիոնների փորձաքննությունը սկսվում է շահագործման սեզոնից առաջ՝ ապրիլ, մայիս ամիսներին, որպեսզի արդեն սեզոնի բացման ժամանակ դրանք տեխնիկապես պատրաստ լինեն: Համաձայն ՀՀ օրենքի՝ կարուսելները փորձաքննության են ենթարկվում տարին մեկ անգամ:
Այսօր մենք նաև եղանք «Լունապարկ» զբոսայգում, որտեղ փորձեցինք ճշտել՝ արդյոք կարուսելները փորձաքննության ենթարկվե՞լ են թե՝ ոչ, սական ոչ այգու տնօրենը, ոչ էլ տնօրենի տեղակալը մեր հարցերին պատասխանել չցանկացան:
Մեր հարցին՝ ուշադրություն դարձնո՞ւմ են կարուսելների վերաբերյալ փորձաքննության եզրակացություններին՝ այցելուները պատասխանեցին.«Կարևոր է, որ անվտանգ լինի, բայց չենք պահանջում եզրակացությունը, վստահում ենք»: