տուն Լուրեր Մարդիկ տոնածառի լույսերն են վառում, իսկ մենք բնակարնների լույսերը չենք համարձակվում վառել....

Մարդիկ տոնածառի լույսերն են վառում, իսկ մենք բնակարնների լույսերը չենք համարձակվում վառել. Այգեպարի գյուղապետ

128
0

aygepar

«Մարդիկ այս տոնական օրերին հրապարակներում տոնածառի լույսերն են վառում, իսկ մենք նույնիսկ բնակարանների լույսերը չենք համարձակվում վառել»,- araratnews.am-ի հետ զրույցում ցավով նշեց սահմանային Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ վերջին օրերին հակառակորդի կողմից անընդհատ կրակոցներ են հնչում, բնակիչները չեն համարձակվում տներից դուրս գալ. «Վերջին 4-5 օրերին ընթացքում անընդհատ կրակոցներ են հնչել: Մեր համբերության բաժակը լցվել էր, ու երեկ մենք իրենց պատասխանեցինք, որից հետո հանդարտվեցին»:

Ինչպես նշեց Այգեպարի գյուղապետը, Կառավարության կողմից գումար էր հատկացվել շենքերի տանիքները փոխելու համար, սակայն կրակոցները խանգարում եմ. «Չեն թողնում վերանորոգումն իրականացնել»,- մեզ հետ զրույցում պատմեց Անդրանիկ Այդինյանը: