տուն Լուրեր Մարդիկ պայքարում են ոչ թե լավ ապրելու, այլ հենց ինքնորոշման համար. Ալեքսանդր...

Մարդիկ պայքարում են ոչ թե լավ ապրելու, այլ հենց ինքնորոշման համար. Ալեքսանդր Իսկանդարյան

188
0

Aleqsandr Iskandaryan

Քաղաքագետ, «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ այսօր ամբողջ աշխարհում են ժողովուրդները պայքարում ինքնորոշման համար:

«Անկախությունը շքանշան չէ, որ քեզ տալիս են լավ պահվածքի համար, այն կոնֆետ չէ, որ տալիս են, եթե դու լավ ես սովորել դասերդ: Անկախությունը չեն տալիս, դրան հասնում են ու որոշ դեպքերում էլ ճանաչում են: Ընդամենը 100 տարի առաջ աշխարհում պետությունների թիվն այնքան էլ մեծ չէր: Հիմա ավելի քան 200 պետություն կա աշխարհում: Պետություններն անընդհատ ձևավորվում են: Դրանք չեն կարող չձևավորվել: Ավելին, այդ գործընթացը դեռ երկար կշարունակվի: Բոլոր դեպքերը նույնը չեն: Ֆրանսիայի վերաբերմունքը Կորսիկայի նկատմամբ նույնը չէ, ինչ Բրիտանիայինը` Շոտլանդիայի նկատմամբ»,- ասում է նա:

Ըստ քաղաքագետի` ինքնորոշման համար պայքարող ժողովուրդները ոչ թե ավելի լավ կյանք են ուզում, այլ ուզում են իրենք ընտրել, թե ինչպես պետք է ապրել:

«Երբ ես 1988-ին գալիս էի Հայաստան, տեսնում էի, որ մարդիկ չեն պայքարում ավելի լավ կյանքի համար: Նրանք պայքարում էին Ղարաբաղի համար: Ավելին, ԽՍՀՄ իշխանությունները նրանց անիմջապես գումար առաջարկեցին: Իսկ փողով չի կարելի գնել մարդկանց, ովքեր պայքարում են ինքնորոշման համար: Համենայն դեպս, ես չգիտեմ աշխարհում ոչ մի դեպք, երբ դա տեղի է ունեցել: Հայ հասարակությունը բավական գիտակցված գնաց պատերազմ: Նրանք գիտակցում էին, թե ինչ է լինելու»,- նշում է Իսկանդարյանը: