Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակումը, հիմնական զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը սոցապ նախարարից հետաքրքրվեց՝ փոփոխությունները վերաբերում են միայն պետական աշխատողների՞ն, թե՞ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին եւս:
Արտեմ Ասատրյանն ընդգծեց՝ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները վերաբերում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական կազմակերպություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: