տուն Լուրեր Մարդասպան դայակի որդին ձերբակալվե՞լ է

Մարդասպան դայակի որդին ձերբակալվե՞լ է

125
0

1273020

Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքի ոստիկանությունը չի մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, համաձայն որոնց Մոսկվայում 4-ամյա երեխային դաժանաբար սպանած Գյուլչեխրի Բոբոկուլովայի 19-ամյա որդին ձերբակալվել է, հաղորդում է gazeta.ru-ն:

«Այդպիսի տեղեկատվություն չենք տալիս»,- ասել են Սամարկանդի ոստիկանությունում:

Ավելի վաղ մարդասպան դայակի հայրը հայտարարել էր, որ ոստիկանները Ուզբեկստանում ձերբակալել են Բոբոկուլովայի որդուն: