տուն Լուրեր Մարդ սպանողը երբեք չի կարող ներվել. Վազգեն Մանուկյանը՝ Սասնա ծռերի համաներման մասին

Մարդ սպանողը երբեք չի կարող ներվել. Վազգեն Մանուկյանը՝ Սասնա ծռերի համաներման մասին

82
0

110888

Armtimes.com -ը գրում է․

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում հայտարարելու հարցը կարող է քննարկվել միայն նախաքննության եւ դատավարության ավարտից հետո, այն էլ այն անձանց վերաբերյալ, որոնք սպանությունների հետ առնչություն չեն ունեցել: Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ խոսելով համաներման վերաբերյալ ՀԽ-ի առաջարկության մասին, որը ներկայացվել է նախագահական ամիսներ առաջ:

— Պարոն Մանուկյան, Հանրային խորհուրդը ամիսներ առաջ դիմեց նախագահականին համաներում հայտարարելու առաջարկությամբ: Դրանից հետո նախագահական նման բովանադակությամբ առաջարկություն ներկայացվե՞լ է, ՀԽ-ում կրկին քննարկվե՞լ է այդ հարցը:

— Դրանից հետո բազմաթիվ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդում, չեմ կարող այդ պահին հեռախոսով բոլորը թվարկել:

— Նկատի ունեմ համաներման հետ կապված հարց:

— Համաներման հետ կապված քննարկում չի եղել:

— Ձեր առաջարկությունների հետ կապված ընթացակարգ սահմանվա՞ծ է: Օրինակ՝ ձեր առաջարկությունը կբավարարվի, թե՞ ոչ: Կպատասխանե՞ն խորհրդին պաշտոնապես, թե՞ ոչ:

— Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում:

— Միտքս հետեւյալն է. դիմումից հետո անցել է մի քանի ամիս…

— Այսինքն՝ խոսքը այս վերջին դեպքերի հե՞տ է կապված:

— Այո:

— Վերջին դեպքերի հետ կապված մենք ներկայացրել ենք համաներումը բանտերն ազատելու եւ այլնի կոնտեքստում, որի մեջ մտել են նաեւ ինչ-որ դեպքեր: Դրա մասին խոսել ենք, դրանից հետո խոսակցություններ չեն եղել:

— Ինչ-որ դեպքերի մեջ մտել են նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքե՞րը:

— Ամենասկզբից՝ այո, բայց դրանցի հետո այդ հարցին անդրադարձ չի եղել:

— Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ:

-Իմ կարծիքը հետեւյալն էր, որ իսկապես դատավարությունը լինելուց հետո նոր կարելի էր դրանից խոսել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում