տուն Սպորտ Մարադոնան պատրաստվում է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու

Մարադոնան պատրաստվում է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու

82
0

42ed5b5ee1de26cae957cf6af35cfe73

Անցյալում հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ուրուգվայցի հանրահայտ լրագրող Վիկտոր Մորալեսին:

«Դիեգոն փոփոխություններ է ցանկանում, նա որոշել է պայքարել ՖԻՖԱ-ում կոռուպցիայի դեմ և կդառնա նախագահի թեկնածու: Մարադոնան նախընտրել է չմասնակցել ՖԻՖԱ-ի շուրջ հակամարտությանը, այլ ինքնուրույն պայքարել: Նա մեծ վարկանիշ ունի», — ասել է Մորալեսը:

Հիշեցնենք, որ վերընտրվելուց 3 օր անց ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հրաժարական է տվել, ինչը կապված է ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի հետ: