տուն Լուրեր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում. փաստաբան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում. փաստաբան

99
0

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Մկրտչյանը, հայտնելով, որ բողոքը կներկայացնի Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, իսկ մյուս պաշտպանները՝ կմիանան:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջական վիճակին, ապա պաշտպանի գնահատմամբ՝ նման առողջական խնդիրներ ունենալու պարագայում ցանկացած այլ անձ ուղղակի չէր գտնվի կալանքի տակ, կալանքը կրելն անհամատեղելի է նրա առողջական վիճակի հետ և կյանքին վտանգ սպառնացող. «նա քիմիոթերապիա է ստանում և բուժման նպատակով արտերկիր պետք է մեկներ, սակայն առկա իրավիճակից ելնելով տոմսերը վերադարձվել են»:

Հարցին, թե ՔԿՀ-ում Գրիգորյանը գտնվո՞ւմ է բժիշկների հսկողությա՞ն ներքո, պաշտպանն ասաց, այդ առումով խնդիր չի առաջացել այս պահին, սակայն քիմիոթերապիա չի կարող ստանալ ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: