ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի համար քիչ առաջ շտապօգնություն է հրավիրվել դատարան:
Այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նրա կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ իր կարծիքով՝ Գրիգորյանը պատշաճ բուժօգնություն չստացավ, նա, սակայն, չմանրամասնեց, թե մասնավորապես՝ ինչ խնդիրներից է գանգատվում Գրիգորյանը:
Պաշտպանն ասաց, որ նիստը մեկ ժամով ընդմիջվել է. նիստը կանցկացվի դռնփակ:
Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որ գտնվում էր դատարանի բակում, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ:
Նյութի աղբյուրը՝ armtimes.com