տուն Լուրեր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է

105
0

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննարկումը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց:

Մ.Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց լրագրողներին, որ հետաձգման պատճառը տեխնիկական է, և նիստը կշարունակվի, երբ կտրամադրվեն անհրաժեշտ փաստաթղթերը:

Մանվել Գրիգորյանն այսօրվա նիստին չի մասնակցել: